Սեւծովյան բանկը “Ինեկոբանկին” կտրամադրի վարկ, որը կուղղվի առեւտրի ֆինանսավորման ոլորտ

23.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Սեւծովյան առևտրի եւ զարգացման բանկը (BSTDB) “Ինեկոբանկ”-ին կտրամադրի $3 մլն վարկ, որը կուղղվի առեւտրի ֆինանսավորման ոլորտ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, վարկը կտրամադրվի 2007թ. հունվարին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում:

Գործարքը կաջակցի “Ինեկոբանկի” առևտրի վարկավորման գործընթացին, քանզի վարկը կօգտագործվի Հայաստանից ապրանքների արտահանման, կամ Հայաստան Սևծովյան տարածաշրջանից ներմուծման ֆինանսավորման համար:

Հայաստանում “Ինեկոբանկը” BSTDB-ի` թվով երկրորդ ֆինանսական միջնորդն է: Այս պայմանագրի ստորագրմամբ, BSTDB-ի կողմից Հայաստանին տրամադրվող գումարի չափը կկազմի $ 35 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10092

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW