Լարսի անցակետն այսօր փորձնական կբացվի 4x4 մեքենաների համար

04.07.2016 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր՝ ժամը 17։00-ից, Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթեւ մարդատար մեքենաների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից՝ վկայակոչելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը:  

Նախարարությունում նշել են, որ այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաեւ Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաեւ ծանրաքարշ) երթեւեկության հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ից հորդառատ անձրեւների պատճառով հունից դուրս եկած Թերեք գետը հեղեղել է «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» ճանապարհի 134-135 կմ հատվածը, ինչի հետեւանքով ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթեւեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Դիտում՝ 3805

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW