Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի փորձագետները գնահատել են Հայկական ատոմային էլեկտրակայանի ռիսկերն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, փորձագիտական գնահատումը կատարվել է հունիսի 21-22-ը: «10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ»,- հայտնել են ԵՄ պատվիրակությունում:Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակության գործիքի» շրջանակում ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ Մեծամոր ՀԱԷԿ-ն ու Միջուկային ոլորտը կարգավորող հայկական մարմինը նախաձեռնել էին միջուկային սթրես-թեստերի վերաբերյալ զեկույցների մշակում՝ անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման մտադրությամբ:2015թ. օգոստոսին Միջուկային ոլորտը կարգավորող հայկական մարմինը Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանն էր ներկայացրել «Միջուկային սթրես-թեստեր Հայկական ատոմային էլեկտրակայանի համար (ՀԱԷԿ)» Ազգային զեկույցը:Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է: Tweet Դիտում՝ 12286