Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը զբոսաշրջային սեզոնին ընդառաջ գործարկել է «Ճամպրուկային տրամադրություն» ակցիան, որի շրջանակում առաջարկում է զեղչեր պրեմիում կարգի չիպային քարտերի համար:Ինչպես նշել են բանկում, հունիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ճանապարհորդական ապահովագրություն ձեռք բերող հաճախորդներին առաջարկում է պրեմիում կարգի MasterCard Gold կամ Visa Gold չիպային վճարային քարտեր` տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով եւ հաճախորդի կողմից նշված արժույթով (AMD, RUB, USD, EUR):Բանկում հիշեցրել են, որ հանրապետության տարբեր առեւտրային կետերում քարտով գնումներ կատարելիս MasterCard Maestro,MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից եւ e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back: Tweet Դիտում՝ 13136