Լոս Անջելեսում ներկայացվել են Զարգացման հիմնադրամի գործառույթները

14.06.2016 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը նախօրեին հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի գործարարների հետ:

Ինչպես հայտնել են հիմնադրամից, Կարէն Մկրտիչեանը Լոս Անջելեսում է` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության կազմում: Հայ համայնքի հետ հանդիպումը կազմակերպվել է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության եւ Հայ-ամերիկյան գործարար խորհրդի կողմից:

Կարէն Մկրտիչեանն ամերիկահայ գործարարներին ծանոթացրել է հիմնադրամի գործառույթների եւ ներդրողներին տրամադրվող աջակցության տեսակների հետ:

Գործարարներին ներկայացվել են նաեւ հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումները, Համաշխարհային բանկի Առեւտրի եւ որակի ենթակառուցվածքի խթանման ծրագիրը:

Դիտում՝ 2632

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW