Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից եւ պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել զարգացնելու հայ-իրանական առեւտրատնտեսական կապերը, եւ հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այդ մասին Իրանի նախագահն ասել է հունիսի 5-ին՝ Թեհրանում ընդունելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:Հասան Ռոհանին եւ Էդվարդ Նալբանդյանը նշել են, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացման եւ զբոսաշրջության զարգացման համար։Անդրադառնալով համատեղ տնտեսական ծրագրերին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է նոր, առավել հավակնոտ նախագծեր մշակել եւ իրագործել, որոնք կունենան ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային կարեւորություն։ Tweet Դիտում՝ 17132