ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագրի ստորագրմանը: Գործադիրի հիմնավորման համաձայն՝ այս որոշումը բխում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորոտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման եւ երկու երկրների միջեւ ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 1996-ից գործող համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի եւ նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների եւ սակագների սահմանափակումները:Համաձայնագրով ակնկալվում է նաեւ ավելացնել ավիաընկերությունների միջեւ արդար եւ հավասար մրցակցության ապահովման, վկայականների եւ լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայել եւ արդիականացնել ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը եւ սահմանել պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ: Tweet Դիտում՝ 2553