Հայէկոնոմբանկը $10 մլն վարկային միջոցներ է ներգրավել

12.05.2016 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը $10 մլն արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել շվեյցարական Symbiotics եւ լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds ֆինանսական հաստատությունների հետ:

Ինչպես նշել են բանկում, Հայէկոնոմբանկի ներգրաված վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր եւ միջին  բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:

2004թ. հիմնադրված Symbiotics ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է ներդրումային լուծումներ եւ մասնագիտացած է ներդրումային խորհրդատվության ու ակտիվների կառավարման ոլորտներում:

2006թ. հիմնադրված Micro, Small & Medium Enterprises Bonds ընկերությունը ծավալում է ներդրումային գործունեություն եւ ակտիվ է պարտատոմսերի շուկայում:

Դիտում՝ 8264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW