«Ֆինքա»-ի միջոցներով վերանորոգվել է Գորիսի Վետերանների տունը, եւ ընկերության աշխատակիցներն այս տարի Հաղթանակի տոնը նշել են Գորիսի վետերանների հետ:Ընկերությունում նշել են, որ Վետերանների տան վերաբացման արարողությանը ներկա են եղել քաղաքի վետերանները, Սյունիքի մարզպետը, Գորիսի քաղաքապետը եւ մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք «բարձր են գնահատել «Ֆինքա»-ի ներդրումը եւ ջանքերը` վետերանների առօրյան ավելի հարմարավետ ու հետաքրքիր դարձնելու»: Վետերանների համար նախատեսված անկյունը համալրվել է նաեւ նոր գույքով եւ ժամանցային խաղերով:«Ունենալավ սոցիալական առաքելություն՝ «Ֆինքա»-ն մշտապես սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում հանրապետությունում: Ծրագրերից մեկը Գորիսի վետերանների տան վերանորոգումն էր: Շատ ուրախ ենք, որ հասցրեցինք բացումն անցկացնել մայիսի 9-ին՝ մեր հերոսների հետ, եւ նշել այս գեղեցիկ տոնն այս գեղեցիկ քաղաքում` Սյունյաց աշխարհում»,- ասել է «Ֆինքա»-ի Մարքեթինգի բաժնի ղեկավար Եվա Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 14210