ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը բացասաբար չի ազդի ՀՀ տնտեսական աճի վրա:Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Banks.am-ի հարցին: Արծվիկ Մինասյանի խոսքով` վերջին ռազմական իրադարձությունները մարտահրավեր են ՀՀ տնտեսության համար, որն իրենք պատրաստ են հաղթահարել: «Մենք պետք է կրկնակի, եռակի շատ ջանքեր գործադրենք` ներդրումներ ներգրավելու եւ ՀՀ առեւտրաշրջանառությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար»,- ասել է նախարարը:Արծվիկ Մինասյանը նշել է, որ բյուջեում ամրագրված 2,2% տնտեսական աճը վերջին դեպքերից հետո էլ շարունակում է մնալ իրատեսական: Նախարարն ընդգծել է, որ իրենք ակնկալում են անգամ 3%-ից բարձր աճ:«Առանց տնտեսական առաջընթացի եւ համախմբվածության՝ անհնար է երաշխավորել երկրի լիարժեք անվտանգությունը, հետեւաբար, շատ կարեւոր է ջանքերն ուղղել տնտեսական առաջմղման եւ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը: Tweet Դիտում՝ 25005