«Ազադ ֆարմասյութիքլ ինգրեդիենթս AG»-ն կընդլայնի գործունեությունը ՀՀ-ում

11.04.2016 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Ազադ ֆարմասյութիքլ ինգրեդիենթս AG», որտեղ ծանոթացել է ընկերության գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:

Ինչպես նշել են ՀՀ կառավարությունում, ծրագրերն իրականացվելու են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների գործողությունների ծրագրի շրջանակում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ընկերությունն արդեն իսկ ավարտել է ծրագրի առաջին փուլը` ընդհանուր առմամբ իրականացնելով շուրջ €3 մլն-ի ներդրում։

Ներկայում «Ազադ ֆարմասյութիքլ ինգրեդիենթս AG»-ում աշխատում են 30 քիմիկոս-հետազոտողներ՝ 250 հազ. դրամ նվազագույն աշխատավարձով, իրականացվում են նոր դեղամիջոցների հումքի մշակման հետազոտության 5 ծրագրեր՝ ընդհանուր $2 մլն-ի չափով, որոնք առաջիկայում կտրամադրվեն պատվիրատուներին:

Համաձայն ներդրումային ծրագրով որդեգրած քաղաքականության՝ ընկերությունը նախատեսում է առաջիկա 3-5 տարիների ընթացքում կատարել շուրջ €10 մլն-ի ներդրում` ընդլայնելով գիտական գործունեությունը եւ աշխատողների քանակը հասցնելով 100-ի։

Դիտում՝ 4556
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW