ԱՄՀ. ԼՂՀ կոնֆլիկտի սրացումն էապես չի ազդի ՀՀ տնտեսության վրա

07.04.2016 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումն էական ազդեցություն չի գործի Հայաստանի տնտեսության վրա:

Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին:

«ԼՂ-ում ռազմական գործողությունները ծավալվել են ընդամենը 2-3 օր առաջ, հետեւաբար, մենք դեռ չենք հասցրել պատշաճ կերպով գնահատել դրանց տնտեսական ազդեցությունը: Այնուամենայնիվ, այս պահի իմ գնահատականներով, կոնֆլիկտի սրացումն էական ազդեցություն չի թողնի Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա»,- նշել է Հոսեյն Սամիեին:

Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղությունը շուտով կվերականգնվի:

Դիտում՝ 3264

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW