Ադրբեջանում պաշտոնապես դադարեցվել է դոլարային վարկերի տրամադրումը

06.04.2016 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 5-ից Ադրբեջանում մեկ ամիս ժամկետով դադարեցվել է օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրումը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, համապատասխան որոշումն ընդունել է Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը, որն իրավունք ունի հետագայում երկարաձգել սահմանափակման ժամկետը:

Որոշումն ընդունվել է «ֆինանսական կայունության ապահովման եւ սպառողների իրավունքների պաշտպանության, դոլարային վարկերի տրամադրման ոլորտում խոր եւ բազմակողմանի վերլուծության նպատակով»:

Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի նախագահ Ռուֆատ Ասլանլին ասել է, որ մանաթի արժեզրկումից հետո բանկերի իրացվելիությունն ու դիրքը թուլացել է: Չնայած ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումներին՝ գոյություն ունեցող բացասական միտումները շարունակվում են:

Պալատի փոխնախագահ Նիգյար Մամեդովան էլ ընդգծել է, որ օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տեսակարար կշռի ավելացման ֆոնին ապագայում վարկառուները կարող են խնդիրների առերեսվել:

Նրա կարծիքով՝ վարկային կազմակերպությունները պետք է ավելի մտածված եւ զուսպ քաղաքականություն իրականացնեն բնակչության վարկավորման հարցում:

Դիտում՝ 11113

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW