Անելիք Բանկը միացել է միջազգային դրամական փոխանցումների Moneytun համակարգին, որի միջոցով հնարավոր է փոխանցումներ իրականացնել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ՝ սկսած 7 դոլարից։ Moneytun համակարգով մեկ փոխանցման առավելագույն գումարը կարող է կազմել 10 հազ. դոլար:Անելիք Բանկում ընդգծել են, որ իրենք հայաստանյան բանկերից առաջինն են միացել այս համակարգին:«Անելիք Բանկի մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքում հնարավոր է դառնում բանկի հաճախորդներին պարբերաբար առաջարկել մատուցվող ծառայությունների անընդհատ թարմացվող եւ կատարելագործվող ցանկ: Սա հնարավոր է դառնում նաեւ նոր գործընկերների հետ համագործակցելու շնորհիվ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Անելիք Բանկը ներկայացնում է դրամական փոխանցումների շուկայում նոր եւ վստահելի իր նոր գործընկերոջը՝ Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով փոխանցումը հասցեատիրոջն է հասնում 5-10 րոպեի ընթացքում: Սա դրամական փոխանցումների ոլորտում մեր բանկի կողմից սպասարկվող թվով 8-րդ համակարգն է»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նա բանկի հաճախորդներին առաջարկել է իրենց փոխանցումները ստանալ Anelik-Transfer վճարային քարտով:«Առանց բանկ այցելելու, ընդամենը զանգահարելով 59 33 33 հեռախոսահամարով՝ մեր հաճախորդները կարող են բանկում գործող Anelik, MoneyGram, IntelExpress, Ria Money Transfer, Sigue Money Transfer, Unistream, Converse Transfer համակարգերով իրենց ուղարկված գումարը ստանալ հենց Anelik-Transfer քարտով: Սա ժամանակակից բանկային գործիք է, որն ուղղված մեր հաճախորդների հարմարավետության ապահովմանը»,- հավելել է Անելիք Բանկի ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 6261