2016թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 4.7% տնտեսական ակտիվություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 2.5%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 2.1%-ով: Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 1.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի ավելացել է 9.8%-ով:Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 4.9%-ով: 2016թ. հունվար-փետրվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2.5%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին կրճատվել է 1.7%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը կրճատվել 12.2%-ով, իսկ արտահանման ծավալն աճել է 23.6%-ով:Հիշեցնենք, որ 2016թ. հունվարին տնտեսական ակտիվությունը կազմել էր 5.5%: Tweet Դիտում՝ 8506