Ամերիաբանկը Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն ներդրումային բանկ»:Ամերիաբանկի տարածած հաղորդագրության համաձայան՝ Global Finance-ի խմբագիրները ոլորտի փորձագետների հետ միասին հաշվարկել են մասնակիցների ընդհանուր գնահատականը եւ որոշել հաղթողներին՝ առաջնորդվելով մի շարք չափանիշներով, այդ թվում՝ շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը եւ ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, շուկայի պայմաններին բավարարող լուծումներ առաջարկելը, նորարարությունը, սակագները եւ այլն: Հաշվի են առնվել նաեւ 2015թ. հայտարարված կամ կնքված գործարքները: «Մեզ համար մեծ պատիվ է Global Finance ամսագրի կողմից ճանաչվել Հայաստանի լավագույն ներդրումային բանկ: Մեր հաջողությունների գրավականը յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերած անհատական մոտեցումն է, նորարարություններով շարունակաբար հանդես գալը, պրոֆեսիոնալ աշխատակազմի առկայությունը, ռիսկերի հավասարակշռված կառավարումը: Այս ամենը մեզ օգնել են ունենալ մրցակցային առավելություններ, ձեռք բերել հաճախորդների վստահությունը, նրանց հետ ստեղծել երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցություն»,- ասել է Ամերիաբանկի Ներդրումային բանկային ծառայությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը: Tweet Դիտում՝ 7514