«Արմենիայի» բաժնետերը ՀՀ վարչապետն է, գրում են Վրաստանում
02.03.2016 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.for.ge/

Վրացական BusinessPressNews (BPN) լրատվական գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն է:
BPN-ը պատմում է Georgian Airways ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Արմենիա» ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի վերջերս հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի մասին, որում նա ասել էր, որ արդեն ապրիլին թռիչքներ կիրականացվեն:
Հարցազրույցում Թամազ Գաիաշվիլին կարծիք էր հայտնել, որ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարվի երեք տարի առաջ որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությունից եւ սատարի սեփական ավիափոխադրողին:
«Կարծում եմ, հայերին ու վրացիներին անցումային շրջան է պետք: Թող մեզ ժամանակ տան զարգանալու՝ մի 50 տարի, իսկ հետո կարելի է անցնել «բաց երկնքի»: Բայց հիմա ավիացիան պահպանելու համար պետք է խիստ կանոնակարգել ոլորտը: Առանց կառավարության միջամտության ոչ մի ձեռնարկատեր չի դիմանա շուկայում», - հայտարարել է Թամազ Գաիաշվիլին:
Ինչպես հայտնում է BPN-ն, Թամազ Գաիաշվիլին ասել է, որ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացիներին, եւ «մի փոքր» բաժին պատկանում է իրեն: Վկայակոչելով սեփական աղբյուրները, գործակալությունը գրում է, որ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն է:
Banks.am-ը հարցում է ուղարկել ՀՀ կառավարության մամուլի ծառայություն՝ այդ տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: