ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամներ

26.01.2016 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» եւ «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները:

Ինչպես հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե հուշադարմի անվանական արժեքը 5000 դրամ է, իսկ արծաթե հուշադրամներինը՝ 100 դրամ:

«Վարդան Մամիկոնյան-1625» հուշադրամը հատվել է 5000, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» հուշադրամները՝ 500-ական, իսկ «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)»-ը՝ 300 տպաքանակով:

Ոսկե հուշադրամը կշռում է 4,3 գ, «Արշակ Ֆեթվաճյան-150»-ը եւ «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125»-ը՝ 28,28 գ, «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)»-ը՝ 168,1 գ:

«Վարդան Մամիկոնյան-1625» եւ «Արշակ Ֆեթվաճյան-150» հուշադրամների էսքիզի հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է, իսկ «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» եւ «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» հուշադրամներինը՝ Լուսինե Լալայանը:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:
 

Դիտում՝ 8091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW