Անելիք Բանկը վերանայել է «Դրամային+» ավանդատեսակի պայմանները
11.01.2016 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անելիք Բանկ

Անելիք Բանկը վերանայել է «Դրամային+» ավանդատեսակի պայմանները՝ հնարավորություն տալով այս ավանդատեսակով բանկում գումար ներդնող հաճախորդներին ստանալ տարեկան մինչեւ 17,75% եկամուտ:
Բանկում նշել են, որ այս ավանդատեսակով բանկում գումար ներդնող հաճախորդները հնարավորություն կունենան նաեւ ցանկացած պահի համալրել ավանդի գումարը։
«Անելիք Բանկը ոչ միայն մշտապես թարմացնում է իր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների տեսականին, այլեւ զարգացնում է արդեն գործողները՝ դրանք առավել հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ Ասեմ, որ «Դրամային+» ավանդատեսակի պայմաններում կատարված վերոնշյալ փոփոխություններից բացի, կախված ավանդի գումարի չափից, ավանդատուներին որպես նվեր կտրմադրվեն պլաստիկ քարտեր»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա նշել է նաեւ, որ Անելիք Բանկի «Դրամային+» ավանդատեսակի ավանդատուները, ցանկության դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջում կարող են ստանալ իրենց տոկոսագումարները։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: