Հայբիզնեսբանկն անակնկալ է մատուցել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի երեխաներին

30.12.2015 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի ղեկավարությունն ամանորյա տոնական միջոցառում է կազմակերպել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մանկական գյուղի երեխաների համար:

Հայբիզնեսբանկի նախաձեռնած միջոցառման ընթացքում անցկացվել են մանկական գիտական տարբեր շոուներ: Բանկում նշել են, որ ինտերակտիվ զվարճալի ծրագրին ակտիվորեն մասնակցել են նաեւ հիմնադրամի երեխաները:

«Երեխաների տոնական օրն ամանորյա տրամադրությամբ լցվեց, երբ Հայբիզնեսբանկի աշխատակիցները նրանց նվիրեցին նաեւ հեռավոր Լապլանդիայից  ուղարկված քաղցրավենիքի հավաքածուները»,- ասված է հաղորդագրությունում:

Միջոցառման ընթացքում Հայբիզնեսբանկն իրականացրել է նաեւ բանկի կողմից այս տարի անցկացված «Երազանքների ամիս» ակցիայով սահմանված վերջին երազանքը, որով բանկի հավատարիմ հաճախորդներից մեկը ցանկություն էր հայտնել ուրախություն պարգեւել մանուկներին:

Այդ կապակցությամբ Հայբիզնեսբանկի ղեկավարությունը, բարի կամք դրսեւորած հաճախորդի հետ համատեղ, որոշել է որպես աջակցություն 100 000 դրամ տրամադրել հենց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի ավագ խմբի սաներից մեկին:

Դիտում՝ 9118

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW