Բրիտանական ընկերությունը ՀՀ էներգետիկայի ոլորտում $400 մլն կներդնի

20.12.2015 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ $400 մլն արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավար Շեյխ Ասադը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ներկայում տարվող աշխատանքների ընթացքը:

«Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով եւ շահագրգռված է ընդլայնել համագործակցության ուղղությունների շրջանակը:

ՀՀ վարչապետը ողջունել է «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը:

Դիտում՝ 4287

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW