Յունիբանկը ստեղծում է տվյալների մշակման նորագույն կենտրոն

15.12.2015 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ավարտել է տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը:

Բանկում նշել են, որ կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության եւ ապահովության բարձր մակարդակով:

«Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար եւ կարող է պահել եւ մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Նախագծի իրականացման ընթացքում օգտագործվել են միջազգային չափանիշներին համապատասխան  առաջատասր տեխնիկական լուծումներ եւ տեխնոլոգիաներ, ինչը բացառում է ցանկացած խանգարումներ  բանկի տեղեկատվական համակարգերի աշխատանքում  էներգոմատակարարման   խափանման ժամանակ: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից եւ ապահովում են ավտոնոմ աշխատանք»,- ասված է հաղորդագրությունում:

Տվյալների մշակման կենտրոնի ստեղծումն իրականացվում է մի քանի փուլով:

Յունիբանկում ընդգծել են, որ կենտրոնն առանձնանում է իր շարժականությամբ եւ ֆորսմաժորային իրավիճակներում կարող է  հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր:

Ներկայում Յունիբանկն իրականացնում է թեստային փորձարկումներ: Կենտրոնի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2016թ. փետրվար-մարտին:

«Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ՝ Յունիբանկը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Ահա թե ինչու մենք որոշեցինք իրականացնել տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման նախագիծը՝ հնարավորություն ստանալով մեծ ծավալների տեղեկատվության ապահով պահպանման եւ մշակման համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Դիտում՝ 23357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW