ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային արտոնություններ տրամադրել «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությանը:Որոշման համաձայն՝ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է 3 տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում` ընկերությունը Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ:Կառավարությունում նշել են, որ «Արմյանսկիյ Ուրաժայ»-ն այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն: Ընկերությունը նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան եւ այլ երկրներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ստեղծել մոտ 90 աշխատատեղ: Tweet Դիտում՝ 3272