Բացվել է «Երեւան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը

24.10.2015 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում այսօր բացվել է «Երեւան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը:

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ:

«Երեւան շոու-2015» ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Ինչպես հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Դիտում՝ 4654

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW