«Տաշիր»-ը մանկապարտեզներ կկառուցի Իջեւանում, Սպիտակում եւ Ալավերդիում

22.10.2015 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, երեք նոր մանկապարտեզ կկառուցի Իջեւան, Սպիտակ եւ Ալավերդի քաղաքներում:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ համապատասխան համայնքների ղեկավարների հետ ընտրվել են նոր կառուցվելիք նախակրթարանների համար հողատարածքները: Սպիտակ քաղաքում սկսվել են հողային աշխատանքները: Առաջիկա օրերին հողային աշխատանքները կսկսվեն նաեւ Ալավերդիում եւ Իջեւանում:

Ավարտական փուլում են Տաշիր եւ Ստեփանավան քաղաքների նախակրթարանների կառուցման աշխատանքները: Շուտով այդ մանկապարտեզները շահագործման կհանձնվեն, որտեղ կսովորեն շուրջ երեք հարյուր երեխաներ:

«Կարապետյանների համոզմամբ՝ կրթության, այդ թվում՝ նախակրթարանների ոլորտում կատարվող ցանկացած ներդրում միտված է ապագային: Այդ ուղղությամբ այսօր կատարված աշխատանքների պտուղները բոլորս քաղելու ենք վաղը: Ուստի պատահական չէ, որ այս ծրագիրը եւս շարունակական է լինելու, եւ առաջիկայում նոր մանկապարտեզներ են կառուցվելու նաեւ հանրապետության այլ համայնքներում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 19250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW