Այսօրվա դրությամբ (2015թ. հոկտեմբերի 22) Հայաստանում արտադրվել է շուրջ 301 հազ. տ խաղող՝ անցած ամբողջ տարվա 261 հազ. տ-ի դիմաց։Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ հանրապետությունում արտադրվել էր 267 հազ. տ խաղող: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազ. տ խաղող՝ անցած ամբողջ տարվա 184 հազ. տ-ի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8000 տ խաղող՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 5200 տ-ի դիմաց։ Գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ խաղողի բերքահավաքի, ինչպես նաեւ մթերման եւ արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: Tweet Դիտում՝ 2911