«Գրանթ Թորնթոն» ընկերությունը, Գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրվա շրջանակում, Երեւանի կենդանաբանական այգում սեպտեմբերի 10-ին կազմակերպել էր միջոցառում Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի 100 սաների համար: «Գրանթ Թորնթոն»-ում նշել են, որ երեխաներն անցկացրել են հագեցած օր՝ ծանոթացել տարբեր կենդանիների հետ, խաղացել ծաղրածուների հետ եւ իրենց ընկերների հետ վայելել բացօթյա ճաշը այգու սրճարաններում:«Շատ կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի համար հասկանալ, որ հենց երեխաներն են մեր ապագան կերտողները, եւ մենք պարտավոր ենք մեր հոգատար վերաբերմունքով իրենց կյանքը դարձնել ավելի լուսավոր եւ գունեղ: Հույս ունենք, որ այս միջոցառումը փոքր քայլ կլինի երեխաների կյանքն ավելի պայծառ գույներով լցնելու համար»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:««Գրանթ Թորնթոն»-ի աշխատակիցները ողջ աշխարհում Գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրվա շրջանակում դրսեւորում են տեղական համայնքներում իրական փոփոխություններ կատարելու իրենց պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 18554