ՀՀ-ն OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամից $25 մլն վարկ կստանա

04.09.2015 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը եւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամը կնքել են «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի վարկային համաձայնագիր:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 3-ին Վիեննայում վարկային համաձայնագիրը կնքել են  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր ալ Հերբիշը:

$25 մլն ֆինանսավորման մասին վարկային համաձայնագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը Հայաստանի 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը եւ նպաստելու աղքատության կրճատմանը:

Դիտում՝ 3842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW