Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո նավթի գինը կիջնի $10-ով

11.08.2015 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո մեկ բարել նավթի գինը 2016 թվականին կնվազի $10-ով:

Այդ մասին գրում է Վեդոմոստի թերթը, վկայակոչելով Համաշխարհային բանկի կանխատեսումները (ՀԲ):

Նավթի գների անկումից առաջին հերթին կշահեն ներմուծող երկրները: ԱՄՆ-ի տնտեսությունը կստանա լրացուցիչ $74 մլրդ, ԵՄ-ն՝ $37 մլրդ: Տուժելու են Պարսից ծոցի երկրները ($62 մլրդ), OPEC-ի անդամ մյուս պետությունները ($22 մլրդ) եւ  Ռուսաստանը ($34 մլրդ):

ՀԲ փորձագետների գնահատականներով, Իրանից արտահանման ծավալը կավելանա $17 մլրդ-ով, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 3,5%-ը: Արտաքին առեւտրի առավել աճ է սպասվում Իրանի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջեւ:

Դիտում՝ 10016

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW