Անելիք Բանկը նվերներ է հանձնել «Թեժ ամառ»-ի ավանդատուներին
10.08.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս


















Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում օգոստոսի 7-ին ամփոփվել են «Թեժ ամառ» ավանդատեսակով բանկում գումար ներդրած հաճախորդների միջեւ անցկացված խաղարկության արդյունքները:
Շահած ավանդատուներին մրցանակները հանձնել է բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Ընդհանուր 16 նվեր է հանձնվել՝ 3 պլանշետ, 3 հեռուստացույց, 6 սմարթֆոն, 3 ֆոտոխցիկ եւ գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Կրետե կղզի: Խաղարկությանը, ընդհանուր առմամբ, մասնակցել է շուրջ 1700 ավանդատու:
«Նմանօրինակ ակցիաներն ու խաղարկություններն ավելի են սերտացնում բանկ-հաճախորդ հարաբերությունները: 25-ամյակի առթիվ բանկը շարունակելու է նոր ու շահավետ առաջարկներ ներկայացնել իր հաճախորդներին»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Մկրտչյանը:
Գլխավոր մրցանակակիր Հեղինե Մարգարյանն էլ ասել է, որ շահումը մեծ անակնկալ է եղել իր եւ ամուսնու համար: Նրա խոսքով՝ նախքան ուղեգիրը շահել հանգստի հետ կապված ծրագրեր չեն ունեցել:
Խաղարկությունն իրականացվել է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների եւ լրատվամիջոցների ներկայությամբ:
«Անելիք բանկի անունից շնորհավորում եմ բոլոր շահողներին, իսկ գլխավոր մրցանակակրին՝ անմոռաց հանգստյան օրեր: 2015-ը հոբելյանական է Անելիք Բանկի համար, ինչի առթիվ տարվա ընթացում բազմաթիվ շահավետ ակցիաներ կլինեն»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
«Թեժ ամառ» ակցիայի խաղարկությանը մասնակցել են այն ավանդատուները, որոնք ս.թ. ապրիլի 22-ից մինչեւ 2015թ. հուլիսի 15-ը ներառյալ նվազագույնը 500 հազ. դրամ կամ 1000 դոլար ավանդ են ներդրել բանկում, եւ որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կազմել է նվազագույնը 500 հազ. դրամ կամ 1000 դոլար։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: