Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել

14.07.2015 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վիենայում Իրանը եւ միջազգային «վեցյակը» վերջնական համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետներին:

Համաձայնության մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ըստ համաձայնության նախագծի՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները պետք է մուտք ունենան Իրանի բոլոր կասկածելի օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական կառույցներ: Ակնկալվում էր, որ համաձայնության կնքման դեպքում պատժամիջոցները կվերացվեն մեկ ամսվա ընթացքում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Ուֆայում՝ BRICS, ԵԱՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովին, կարեւորել էր Իրան-«վեցյակ» համաձայնության ձեռքբերումը:

«Կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարեւան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»,- ասել էր Հայաստանի նախագահը:

Իրանագետ, Ջորջթաունի համալսարանի հրավիրված գիտաշխատող Սեւակ Սարուխանյանն այս տարվա ապրիլին Banks.am-ին տված հարցազրույցում տեսակետ էր հայտնել, որ պատժամիջոցների վերացումը հայ-իրանական կապերի վրա էապես չի ազդի: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Դիտում՝ 3701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW