Նոյեմբերի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կթողարկի Visa Shopping վարկային քարտերը

13.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.2006 թվականի նոյեմբերի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կսկսի թողարկել Visa Shopping վարկային քարտերը:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտային տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլիթ Գեւորգյանն, քարտը հաճախորդների կտրամադրի մինչեւ 750 հազար դրամ վարկային գիծ` 0% տոկոսադրույքով առաջին 6 ամիսների ընթացքում, հետագայում` ամսեկան 2% տոկոսադրույքով:

Արդեն ստեղծվել է Acba Shopping առեւտրային կետերի ցանց, որն իր մեջ ներառում է ավելի քան 80 խանութներ:

Visa Shopping քարտի առժեքն է 15 հազար դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9138

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW