Եվրահաձնաժողովն անցած տարվա վերջին նախաձեռնել էր հակադեմփինգային հետաքննություն ռուսական փայլաթիթեղի նկատմամբ, իսկ անցած շաբաթվա վերջին նախնական մաքսատուրք է սահմանել՝ 12,2%, որը գործում է հետաքննության ընթացքում: Ինչպես հաղորդում է ռուսական «Վեդոմոստի»-ն, եթե հետաքննության արդյունքում ռուսական փայլաթիթեղի գնի ձեւավորման մեջ դեմփինգային բաղկացուցիչն ապացուցվի, ապա մաքսատուրքը կկազմի 34%: Ներկայում դեպի Եվրոպա փայլաթիթեղ են արտահանում UC Rusal-ի «Уральская фольга» եւ «Саянская фольга» ձեռնարկությունները: UC Rusal-ի՝ փաթեթավորման բիզնեսի տնօրեն Սերգեյ Գորյաչեւը հայտնել է, որ եթե մաքսատուրքեր սահմանվեն, ապա UC Rusal-ը կարող է Եվրոպա արտահանել հայկական «Արմենալ» ձեռնարկության արտադրանքը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չի մեկնաբանել ընկերության այս ծրագրերը: Սերգեյ Գորյաչեւն ասել է, որ UC Rusal-ը «Արմենալ»-ի հզորությունն ավելացրել է՝ 25 հազ. տ-ից հասցնելով 33 հազ. տ-ի: Tweet Դիտում՝ 8650