Այս տարվա հունիսի տվյալներով՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդները, համաձայնեցված հայտարարագրով կարգավորելու դեպքում, ապահովագրական հատուցումը ստանում են 5 օրվա ընթացքում՝ 65% դեպքերում: Այս մասին ասված է ապահովագրական ընկերության տարածած հաղորդագրությունում:«Հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ տարվա սկզբի դրությամբ հաճախորդը հատուցում էր ստանում միջինում 10,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այսօր ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցումը միջինը 7,5 օրվա ընթացքում: Տվյալներում հաշվի են առնված վիճելի եւ բարդ դեպքերը, որոնք պահանջում են կրկնակի եւ լրացուցիչ փորձաքննությունների անցկացում»,- ասված է հաղորդագրությունում:Այն գործերը, որոնցով հատուցումը վճարվում է 7 օրվա ընթացքում, կազմում են 80%: «Հայտերի կարգավորման եւ հատուցումների վճարման փուլում հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում իրականացվել է կառուցվածքային վերակազմակերպում եւ ընթացակարգերի վերանայում, ինչի արդյունքում կրճատել են ԱՊՊԱ գծով հատուցման վճարման համար անհրաժեշտ ժամկետները»,- նշել են ապահովագրական ընկերությունում: Tweet Դիտում՝ 9364