Վարչապետ. Էներգիայի սակագինը բյուջեից չի սուբսիդավորվի
30.06.2015 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը սուբսիդավորվելու է ոչ թե բյուջեի, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին:
Այս մասին վարչապետը հայտարարել է «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովի շրջանակում՝ լրագրողների հետ զրույցում:
«Ոչ, բյուջեի հաշվին չի լինելու, թե ինչ միջոցների հաշվին է լինելու, կհայտարարենք»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Խոսելով ՀԷՑ-ի ազգայնացման մասին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը նման հարց դեռ չի քննարկում:
Նա տեղեկացրել է, որ աուդիտի անցկացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի մինչեւ հուլիսի 10-ը, իսկ հաջորդ ամիս կսկսվի աուդիտի գործընթացը:
Անդրադառնալով վարչապետի վերոնշյալ հայտարարությանը՝ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ միջոցների հաշվին է կատարվելու սակագնի սուբսիդավորումը:
«Եթե վարչապետը հայտարարել է նման բան, ապա հավանաբար գիտի, թե ինչ է ասում»,- հայտարարել է Երվանդ Զախարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: