Այսօր տեղի է ունեցել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության Սպիտակ եւ Մարալիկ մասնաճյուղերի բացման արարողությունը: Լոռու մարզը ՀՀ առաջին մարզերից է, որտեղ «Ֆինքա»-ն սկսել է իր գործունեությունը: 2006թ. «Ֆինքա»-ն իր առաջին մասնաճյուղն է բացել Վանաձոր քաղաքում: Այունհետ մասնաճյուղեր են բացվել Ստեփանավան, Ալավերդի եւ, այսօր արդեն, Սպիտակ քաղաքներում: Լոռու մարզում «Ֆինքա»-ն ստեղծել է 60 աշխատատեղ, հաճախորդների թիվը հասնում է 6500-ի, իսկ վարկային պորտֆելը կազմում է 2.7 մլրդ դրամ:«Ֆինքա»-ի անձնակազմն այսօր այցելել է նաեւ նորաբաց Մարալիկ մասնաճյուղ, որը կազմակերպության 3-րդ մասնաճյուղն է Շիրակի մարզում:Արդեն 10 տարի է, ինչ «Ֆինքա»-ն գործունեություն է ծավալում Շիրակի մարզում եւ ֆինանսական ծառայություններ մատուցում բնակչությանը Գյումրի, Արթիկ եւ Մարալիկ քաղաքներում տեղակայված մասնաճյուղերի միջոցով: Շիրակի մարզում «Ֆինքա»-ն ստեղծել է շուրջ 55 աշխատատեղ, սպասարկում է 6600 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 2.9 մլրդ դրամ: ««Ֆինքա»-ն, հավատարիմ մնալով իր հաճախորդներին մոտ լինելու ռազմավարությանը, շարունակում է Հայաստանի մարզերում բացել նոր մասնաճյուղեր: Ինչպես «Ֆինքա»-ի բոլոր այլ մասնաճյուղերը, այս մասնաճյուղերը եւս ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով, որպեսզի համայնքի բնակչությանը եւ մեր բոլոր հաճախորդներին մատուցվեն բարձրակարգ ծառայություներ»,- ասել է «Ֆինքա»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:Ներկայում «Ֆինքա»-ն Երեւանում եւ բոլոր մարզերում ունի 35 մասնաճյուղ, սպասարկում է ավելի քան 52 հազ. հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 27 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 14838