Մահացել է Քըրք Քըրքորյանը

16.06.2015 | 20:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում 98 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ հայտնի գործարար, բարերար, «Տրասինդա Քորփորեյշն» ընկերության գործադիր տնօրեն Քըրք Քըրքորյանը:

Ինչպես հաղորդում է Asbarez.com-ը, Քըրքորյանը կյանքից հեռացել է հունիսի 15-ի երեկոյան՝ կարճատեւ հիվանդությունից հետո:

Քըրք Քըրքորյանը  ծնվել էր 1917 թ.-ին, եւ սերում էր Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։

Քըրք Քըրքորյանը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի եւ հայության համար: 2004 թվականին, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոս կոչումը:  

Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ-ի շրջափակման տարիներին Քըրք Քըրքորյանը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։

Քըրքորյանի նախաձեռնած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր շուրջ 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, եւ բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման համար:

Դիտում՝ 3403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW