Hewlett Packard-ը եւ Microsoft-ը հուշագիր եւ համաձայնագիր կստորագրեն Հայաստանի կառավարության հետ

06.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 6 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Hewlett Packard ընկերությունը մոտ ժամանակներս ՀՀ կառավարության հետ կստորագրի Համագործակցության հուշագիր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Hewlett Packrard-ի ԱՊՀ երկրներում գլխավոր տնօրեն Հիլմար Լորենցն այսօր Երեւանում ասել է, որ ընկերությունը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայասատնի կառավարությանը` Էլեկտրոնային կրթության եւ էլեկտրոնային կառավարման բնագավառներում:

Microsoft ընկերությունը եւս մտադիր է համգործակցության համաձայնագիր ստորագրել Հայաստանի կառավարության հետ:

Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի երկրներում Microsoft-ի փոխնախագահ Վահե Թորոսյանն այսօր Երեւանում ասել է, որ փաստաթուղթը կստորագրվի մինչեւ տարեվերջ եւ կվերաբերվի ինովացիոն գործունեության տարբեր ոլորտներին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW