ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 5%-ով

04.06.2015 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետությունից օրական 300-500 տ պտուղ-բանջարեղեն է արտահանվում:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին գյուղատնտեսության ոլորտում էական տեղաշարժ է գրանցվել:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ կա 4.8% աճ, որը մինչ տարեվերջ շարունակական կլինի»,- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, այս տարի արտահանվել է ջերմոցային տնտեսության մեծածավալ լոլիկ եւ վարունգ, ավելացել են պտղի արտահանման ծավալները:

Նախարարը նշել է, որ այս տարի ակնկալվում է նաեւ ծիրանի մեծածավալ արտահանում:

Դիտում՝ 3393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW