Ուսանողները ծանոթացել են Զարգացման Բանկի գործունեությանը

02.06.2015 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկն այսօր հյուրընկալել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի քոլեջի «Բանկային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին:

Բանկում նշել են, որ միջոցառումը կազմակերպվել էր պոտենցիալ գործատուին ծանոթանալու եւ մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու նպատակով:

Էքսկուրսիան սկսվել է Հաճախորդների սպասարկման վարչության Անկանխիկ գործառնությունների բաժնի ղեկավար Գայանե Գեւորգյանի բանկի մասին պատմությունով, հաճախորդներին մատուցվող մի շարք բանկային ծառայությունների ներկայացմամբ: Ուսանողները ծանոթացել են բանկի կառուցվածքին, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները, շրջայց կատարել բանկի սպասարկման սրահում՝ տեսնելով աշխատանքային բուն գործընթացը եւ սպասարկման հնարավորությունները:

Ուսանողները հատկապես հետաքրքրվել են բանկում աշխատելու հնարավորությամբ, Գայանե Գեւորգյանն էլ ներկայացրել է բանկում աշխատելու նվազագույն պահանջները:

Դիտում՝ 5137

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW