Հակակարկտային կայանների թիվը կավելանա

27.05.2015 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարաններին այսօր հանձնարարել է պարզել, թե, ընդհանուր առմամբ, քանի հակակարկտային կայան է անհրաժեշտ Հայաստանում՝ գյուղատնտեսական վայրերը բնական այդ երեւույթից զերծ պահելու համար:

Համապատասխան հանձնարարականը նախարարներին տրվել է այսօրվա նիստի ժամանակ:

Վարչապետը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել է նաեւ հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել Հայաստանում կարկտահարության դեպքերի եւ դրանց հետեւանքների մասին ամփոփ տեղեկություն:

Դիտում՝ 3795

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW