Հայբիզնեսբանկն արժանացել է Commerzbank-ի մրցանակին

21.05.2015 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 13-15-ը Թբիլիսիում կայացած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան գագաթաժողովին մասնակցել է նաեւ Հայբիզնեսբանկի ներկայացուցիչը:

Միջոցառման ժամանակ Commerzbank-ի Տարածաշրջանային կառավարման տնօրեն Աքսել Բոմերսհայմը Հայբիզնեսբանկի Միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Իգնատոսյանին է հանձնել 2014թ. միջազգային դրամական փոխանցումների գծով բարձր որակ ապահովելու համար բանկին շնորհված մրցանակը:

«Հայբիզնեսբանկին տրված հերթական միջազգային մրցանակը եւս մեկ անգամ փաստում է բանկի կողմից ծառայությունների հուսալիության եւ որակի ապահովման բոլոր չափանիշների պահպանման մասին: Հայբիզնեսբանկն ունի թղթակցային ցանցի բավականին լայն աշխարհագրություն, ինչը թույլ է տալիս հաճախորդներին առաջարկել դրամական փոխանցումների համեմատաբար մատչելի սակագներ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:


Դիտում՝ 3528

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW