www.banks.am վեբ-կայքը ստացել է Էլեկտրոնային բովանդակություն-2006 համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը

30.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Մեդիամաքս լրատվական գործակալության www.banks.am “Ֆինանսական Հայաստան” վեբ-կայքը ստացել է Էլեկտրոնային բովանդակություն-2006 երկրորդ համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի երեկոյան Երեւանում:

Էլեկտրոնային բովանդակություն-2006-ի գլխավոր հովանավորներն են Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը, “Մատենադարանի բարեկամներ” հիմնադրամը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը:

www.banks.am վեբ-կայքի շնորհանդեսը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 10-ին:

Banks.am-ը Հայաստանի առաջին եւ միակ ինտերնետային պորտալն է, որտեղ հավաքված է երկրի բանկային ծառայություններին վերաբերող առավելագույն ամփոփ տեղեկատվությունը:

Դիտում՝ 9026

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW