Էդուարդո Էռնեկյանը կշարունակի ներդրումները ՀՀ-ում

20.05.2015 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:

Էդուարդո Էռնեկյանն ասել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը եւ հույս հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանը:

Էդուարդո Էռնեկյանը ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի 2015թ. միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 1006-րդ տեղը՝ $1.9 մլրդ կարողությամբ:

Դիտում՝ 3911

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW