HSBC-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, ասել է Սթիվեն Գրինը

23.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.HSBC բանկային խմբի գործադիր տնօրեն Սթիվեն Գրինն (Stephen Green) այսօր Երեւանում ասել է, որ HSBC-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում եւ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տարվում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, Սթիվեն Գրինն ասել է այս մասին` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Կողմերը քննարկել են HSBC բանկի հայաստանյան ներկա գործունեությանն ու հետագա ծրագրերին առնչվող հարցեր, խոսել են հայաստանյան ապահովագրական շուկայում բանկի ներգրավման հնարավորության մասին:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ HSBC-ի վարկային զամբյուղը սկսել է կարեւոր տեղ զբաղեցնել Հայաստանի տնտեսության մեջ եւ տնտեսության ֆինանսական հատվածն ուժեղացնելու գործում բանկի հետագա ակտիվությունը եւս ցանկալի եւ արդյունավետ կլինի:

ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը նշում է, որ ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ն
համատեղ հիմնադրվել է HSBC խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից:

Բանկն իր գործունեությունը սկսել է 1996 թվականին` ”Միդլենդ Արմենիա Բանկ” ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ի:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9641

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW