ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում այսօր բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:Էքսպոզիցիային ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի (Վոլգոգրադ), Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի (Մինսկ), ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան տրամադրած նյութերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անձնական արխիվային փաստաթղթեր: Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը, որի վերաբերյալ նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի, էկոնոմիկայի, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության եւ գիտության նախարարությունների, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ղազախստանի, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչները եւ այլք:Ցուցադրությունը ներկայացված կլինի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում ու Էջմիածնում: Tweet Դիտում՝ 8131