Այսօր Երեւանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնում բացվել է Made in Armenia ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 28-ը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Էքսպոյին ակնկալվում է շուրջ 300 տեղական ընկերությունների մասնակցություն եւ 1500 միջազգային պատվիրակության այց: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված կլինեն տարբեր ոլորտներ` արդյունաբերությունից մինչեւ գինեգործություն, կոնյակագործություն, սննդի արդյունաբերություն, ձկնաբուծություն, դեղագործություն, ոսկերչություն, ժամագործություն, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ զբոսաշրջություն: Made in Armenia-ն այսօր կշարունակվի մինչեւ ժամը 18:00-ը: Ցանկացողների համար ՀՀ հրապարակից գործում է «Մերիդիան» էքսպո-կենտրոն տեղափոխող անվար երթուղի: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը Banks.am-ին ասել էր, որ ցուցահանդեսը կբարձրացնի ՀՀ տնտեսական իմիջը: Tweet Դիտում՝ 4006