Ապրիլի 23-24-ին Երեւանում երթեւեկի սահմանափակումները
22.04.2015 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ Ոստիկանույթուն

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է թարմացված տեղեկատվություն՝ ապրիլի 23-ին եւ 24-ին երթեւեկության սահմանափակման վերաբերյալ:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-24:00-ը, կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան եւ Խորենացի-Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-24:00-ը, կսահմանափակվի երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան եւ Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկներից:
Նույն օրը՝ ժամը 06:00-24:00-ը, կսահմանափակվի երթեւեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիեւյան փողոցներում, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից Կիեւյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից Կիեւյան կամուրջ:
Ժամը 06:00-14:00-ը կսահմանափակվի նաեւ երթեւեկությունը Ծովակալ Իսակով պողոտայում՝ Սեբաստիայի փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոցում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ եւ Մաշտոցի պողոտայում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ:
Ժամը 16:00-24:00-ը կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան եւ Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Հանարապետության հրապարակում կայանալիք System of a Down (SOAD) ռոք խմբի համերգի մուտքը կիրականացվի միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Ապրիլի 24-ին՝ ժամը 20:15-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգի մուտքը կիրականացվի Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից՝ անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Աբովյան եւ Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: