Made in Armenia ցուցահանդեսը կբարձրացնի ՀՀ տնտեսական իմիջը

17.04.2015 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 26-28-ը Երեւանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնում անցկացվելիք Made in Armenia ցուցահանդեսին կմասնակցի շուրջ 300 ընկերություն:

Այս մասին Banks.am-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը` նշելով, որ ցուցահանդեսին կմասնակցեն արդյունաբերական գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները:

«Ցուցահանդեսն անց է կացվում արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում: Տարբեր երկրներից հրավիրվել են պատվիրակություններ, պետական պաշտոնյաներ, ներդրողներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցերի եւ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են պոտենցիալ գնորդ հանդիսանալ»,- ասել է նա:

Արմեն Եգանյանը նշել է, որ ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերել նոր գործընկերներ, իսկ միջազգային հյուրերին կներկայացվի ոչ միայն հայկական արտադրությունը, այլեւ Հայաստանում արված ներդրումների արդյունքներն ու նոր ներդրումների հնարավորությունները:

«Այն ուղղակիորեն ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական իմիջի բարձրացման վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ասել էր, որ ցուցահանդեսին ակնկալվում է շուրջ 1500 միջազգային պատվիրակության այց:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 5208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW