«Արարատ գրուպ»-ը մուտք է գործում արտաքին շուկա

17.04.2015 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Այս տարվա մայիսից «Արարատ գրուպ» ընկերության արտադրանքի ամբողջ տեսականին` հանքային ջրերը եւ զովացուցիչ ըմպելիքները, կսկսեն արտահանվել Ռուսաստան:

Ինչպես տեղեկացրել են ընկերությունում, մինչեւ տարվա վերջ նախատեսվում է նաեւ մուտք գործել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների շուկաներ:

Նախնական շրջանում արտահանման ծավալը կկազմի 2.5 մլն շիշ եւ «կաճի` կախված պահանջարկից»:

Ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան հիմնելու համար ներդրել է շուրջ €30 մլն: Ներկայում «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում աշխատում է 150 հոգի,  նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 500-ի:

«Արարատ գրուպ»-ի արտադրանքն այսօր ներառում է 26 անուն հանքային ջուր եւ զովացուցիչ ըմպելիք: Հանքային ջրերն արտադրվում են երկու բրենդի ներքո`Ararat եւ The well, իսկ զովացուցիչ ըմպելիքները`Joso բրենդի ներքո: Ընկերությունն արտադրում է նաեւ մանկական Baby Well ջուրը եւ The Well Go հատուկ սպորտային շշով ջուրը:


Դիտում՝ 53445

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW